Նախիջևանում բացվել է թուրք-ադրբեջանական սահմանը

Նախիջևանում բացվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև սահմանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փետրվարի 1-ից թույլատրվում է մասնավոր ավտոմեքենաների անցումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում գտնվող «Սադարակ» մաքսային սահմանային անցակետով։

Հիշեցնենք, որ անցակետի փակումը բացատրվում էր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումներով։