Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջոն Դուարտեին ներկայացրել է Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը

Ս․թ․ հունվարի 30-ին դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ջոն Դուարտեի հետ (Կալիֆորնիա, հանրապետական)։ Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները։ Զրուցակիցները քննարկել են  ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, դրանց հեռանկարներին առնչվող հարցեր։

Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից։