Իսրայելն ու ԱՄՆ-ն՝ ընդդեմ Իրանի․ Նեթանյահուն փակագծեր է բացել Բլինքենի հետ հանդիպումից

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է Իրանի դեմ երկու երկրների դաշինքի ամրապնդումը և Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռք բերումը կանխելու միջոցները։

Այս մասին Նեթանյահուն ասել է Երուսաղեմում Բլինքենի հետ կայացած հանդիպումից հետո։

«Կարծում եմ, ընդհանուր համաձայնություն կա, որ այս ռեժիմը չպետք է միջուկային զենք ստանա։ Մենք հիանալի զրույց ունեցանք ընդհանուր քաղաքականության մշակման և վտանգը չեզոքացնելու համար միասին աշխատելու փորձերի մասին։

Կրկնում եմ, մեր քաղաքականությունը, իմ քաղաքականությունն է՝ Իսրայելի հնարավորությունների սահմաններում անել ամեն ինչ՝ Իրանին միջուկային զենք և դրա առաքման միջոցներ ձեռք բերել թույլ չտալու համար»,- ասել է Նեթանյահուն։