Կարմիր Խաչի ուղեկցությամբ այսօր Արցախից 19 քաղաքացի է տեղափոխվել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր՝ հունվարի 30-ին, ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով Արցախից Հայաստան է տեղափոխվել 19 քաղաքացի։ Այս մասին հայտնել է Արցախում ԿԽՄԿ առաքելության հասարակության հետ կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։

 Հիշեցնենք,  որ թշնամու կողմից Արցախի պաշարումը շարունակվում է։