Ցուրտ եղանակի անբուշլատ և անզենք մարտիկի ծնունդը․ Հայկ Դերզյան

Աշխարհակարգը եղանակների պես մի բան է: Ինչ-որ պահից տաք ու լավ եղանակին փոխարինում է ցուրտը: Ցրտին պատրաստվել է պետք և ունենալ բուշլատ և զենք:

Բուշլատը պետական ինստիտուտներն են, առանց օֆիսային առնետների թայֆեքի, առանց իրենց կոշիկները սրբողների:

Բուշլատը պետությունն է, որը բաժանված չէ արքունիքների պես իրեն նայողների հետ, ովքեր մեկ մի օր մեկին են աստվածացնում, որովհետև շեֆը տենցա ասել, մեկ այլ օր մյուսին:

Բուշլաթը անվտանգային համակարգն է, որը զերծ է պահում պետությունը այլ տեսակի ազդեցություններից, իր տարբեր ստորաբաժանումներ չեն տրվում գայթակղությանը և չեն կծում օձի խնձորյան քսակը, որի զգալի մասը սկսում է ծորել օտարի շահը սպասարկող տարբեր կառույցներ:

Զենքը խորհրդականներն ու օգնականներն են, ովքեր տարբեր տրամաչափի պաշտոնյաներին պահում են իրականության մեջ, չեն մտնում ողջ մարմնով հետույքը, զեկուցում են իրողություններ, այլ ոչ թե այն, ինչ իրենց է պետք:

Զենքը իշխանության տարբեր օղակներն են, ովքեր անում են իրենց գործը, այլ ոչ թե տարբեր ձևով խայթում միմյանց:

Զենքը իշխանության այն օղակներն են, որոնց համար հայրենիքը չի սկսում ննջասենյակից և ավարտվում սեփական տան դռան մոտ:

Զենքը այլ կարծիք լսելու ունակությունն է, այլ ոչ թե կաղապարված ապրելը և հետույքաբանական տեսությունը ձևավորող անանուն հեղինակների գիրքը կարդալը:

Ես շնորհավորում եմ մեր զինվորին, ով չունի այս նշածս զենքը ու բուշլաթը: Ոմանք, բացի գործողներից երկար տարիներ իրենք են վնաս տվել ու նշածս կետերը իրենց ևս վերաբերում է: Կգա ժամանակը, իրենք էլ պատասխան կտան, բոլոր նրանք, ովքեր անտեսելով դարպասների մոտ գողի ոտնաթաթերի ձայնը իրենք են դարձել սեփական տունը կեղեքողը:

Արդյունքում տուժում է նա ում վերջում հասնում է վերոնշյալ պիղծ գործարանի արտադրանքը ու ով դեռ ցավոք պետք է դիմակայի նոր ձմեռների, իսկ դրանք անխուսափելի են….

Նկարը գրածիս հետ կապ չունի: Նկարը երազանքա, որը մի օր կվերածնվի: Ոչ այս կամ այլ ստատուսով, ոչ էլ իհարկե զինվորի կենացը գարյաչին բերելուց հիշողներով:

Կգա մի օր, երբ շատերը կհասկանան, որ պետությունը կատու չի, որ 9 կյանք ունենա:

Կգա մի օր, երբ շատերը կհասկանան, որ չես կարող ձգտել ապրել Ռոկֆելլերի պես ու միարժամանակ ցանկանաս լինել Նժդեհ:

 

Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան էջից