Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից

Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր երեխաները, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո, դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա: