Մոսկվան ցնցված է Ադրբեջանի դեսպանատան վրա «հերթական հարձակումից»․ Զախարովա

Մոսկվան ցնցված է Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից, ցավակցություն ու զորակցություն է հայտնում գործընկերներին։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ցնցված ենք Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից, որի ընթացքում անվտանգության աշխատակից է սպանվել։ Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ադրբեջանցի գործընկերներին»,-գրել է նա։

Ավելի վաղ հայտնի է դարձել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման մասին։ Հարձակման հետեւանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ երկուսը։ Թեհրանի ոստիկանապետը հայտնել է, որ հարձակում գործած անձը ձերբակալվել է միջադեպից անմիջապես հետո։ Նա հայտնել է, որ նախնական տվյալներով՝ հարձակվողի շարժառիթը եղել են անձնական եւ ընտանեկան խնդիրները։