Շոլցը պատմել է, թե երբ կարող է ավարտվել Ուկրաինայի հակամարտությունը

Գերմանական Leopard 2 տանկերը շատ արդյունավետ են, սակայն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համատեքստում պետք է պատրաստվել նրան, որ հակամարտությունն արագ չի ավարտվի, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Դրանք (Leopard 2-ը, խմբ.) շատ արդյունավետ են, և այս առումով շատ օգտակար կլինեն»,- ZDF  հեռուստաալիքի եթերում ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։

Միաժամանակ Շոլցն ընդգծել է, որ, «ցավոք», պետք է ելնել նրանից, որ հակամարտությունը մոտ ապագայում չի ավարտվի։

Սակայն, ըստ նրա, ռուսական կողմը չպետք է սպասի, որ Կիևին Արևմուտքի աջակցությունը կթուլանա։

Շոլցը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում դառնալ հակամարտության անմիջական մասնակից։ Այդպիսով, նա կարծում է, որ ոչ մի դեպքում չի կարելի Ուկրաինան ոչ թռիչքային գոտի սահմանել կամ երկիր ուղարկել դաշինքի մասնակից երկրների զինվորներ։

«Սա պարզից էլ պարզ է, ես կանեմ ամեն ինչ, որպեսզի այս պատերազմը չվերածվի պատերազմի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև»,- ընդգծել է կանցլերը։

Ընդ որում, Շոլցն ուղղակիորեն չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Ուկրաինան պետք է հաղթի։ Կանցլերն ասել է, որ նա չպետք է պարտվի, իսկ Ռուսաստանի Դաշնությունը չպետք է հասնի իր նպատակներին։