Հիմա պաշտոն ստանալու համար պետք է լիարժեք հեռու լինես քո ոլորտից, ու ինչքան հեռու՝ այնքան նշանակվելու հավանականությունը մեծ

Ըստ մամուլի` ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՊԱՇՏՈՆԻ ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀԱԳՈՒՍՏԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՄԵՆԵՋԵՐ է եղել ու մի քննարկում է գնում, զարմանում ես: Էդ ո՞ր պաշտոնյան է այսօր համապատասխանում իր անցած ճանապարհին կամ գիտելիքներին ու փորձին (աշխարհահայացքի ու արժեքների մասին էլ չեմ խոսում), որ հիմա զարմացել եք օմբուդսմենի հավանական թեկնածու հանդիսացող այդ անձի CV-ի վրա:

Բա կարծում եք պաշտոն ստանալու համար Նիկոլի Հայաստանում փորձ ու գիտելիք է պետք: Ոչ, իհարկե ոչ, հիմա պաշտոն ստանալու համար պետք է լիարժեք հեռու լինես քո ոլորտից, որը քեզ կվստահեն ու ինչքան հեռու, այնքան ավելի մեծ է հավանականությունը նշանակվելու համար:

Նայեք վերջին տարիների կադրային նշանակումները և կհասկանաք, այնպես որ որևէ զարմանալու բան չկա:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից