ՀՀ առողջապահության նախարարը կմեկնի Կատար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 24–ից 25-ը կմեկնի Կատարի Պետություն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան գործուղելու մասին որոշում է ստորագրել, որը հրապարակվել է e-gov.am հարթակում։

Ավանեսյանը Դոհա կմեկնի առողջապահության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով։

Գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսը կկատարվեն 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

Վերադառնալուց հետո նախարարը եռoրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն:

Հիշեցնենք, որ 2022 թ.–ի հունիսին Հայաստանի և Կատարի միջև առողջապահության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր էր ստորագրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Կատար կատարած այցի ժամանակ։