ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է Հայաստան լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է.

«Շատ ողջունում ենք Հայաստան լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը։

Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք դրա գործունեությանը։

Այս առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը»։