Այլևս ոչ մեկին հետաքրքիր չեն ձեր հետապնդումները. այլևս ոչ մեկին ոչ կկերակրեք, ոչ` կվախեցնեք…

Շատ սպասելի է, որ երկիրը ծայրահեղ իրավիճակի հասցրած և անելիք ու ասելիք չունեցող իշխանությունները պետք է դիմեն հասարարակության կերակրման ու քնեցման իրենց հին ու փտած մեթոդին. հետապնդումներ, հետապնդումներ, հետապնդումներ…

Լրատվականները copy paste անելով կազդարարեն այս կամ այն անձի նկատմամբ սկսված քրեական հետապնդման տեքստը, մի քանի պարապ մարդ ֆեյքերի ճիրաններն ընկած մեկնաբանություն գրելով օր կմթնեցնի, իսկ դուք` մեկ օր ավելի կերկարաձգեք ձեր ստորաքարշ գոյությունը…

Ասեմ իմանաք, այլևս ոչ մեկին հետաքրքիր չեն ձեր հետապնդումները. այլևս ոչ մեկին ոչ կկերակրեք, ոչ` կվախեցնեք …

Այնպես որ ձեզ բան չմնաց… հասցրեք հավաքել ճամպրուկները..

Ամրամ Մակինյանի ֆեյսբուքյան էջից