Առաջիկա շաբաթները վճռորոշ են Ուկրաինայում հակամարտության համար․ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ առաջիկա երկու-երեք շաբաթները վճռորոշ են դառնալու Ուկրաինայում հակամարտության համար։ Այս մասին քաղաքական գործիչն ասել է El Mundo իսպանական թերթի հարցազրույցում։

Միշելի խոսքով՝ այդ ընթացքում կորոշվի Ուկրաինայում իրադարձությունների հետագա զարգացումը։

«Հաջորդ 2 կամ 3 շաբաթները վճռական են։ Հակամարտության և աշխարհի համար։ Այն, ինչ տեղի կունենա 2023թ., իսկ շատ բան կախված է առաջիկա շաբաթներից, կորոշի մեր ապագան»,- ասել է Միշելը։

Ուստի, Եվրոպական խորհրդի ղեկավարը կոչ է արել շարունակել աջակցել Ուկրաինային և ուղարկել անհրաժեշտ օգնությունը։