Ամբողջ խնդիրը անտարբերության մեջ է

Ամբողջ խնդիրը անտարբերության մեջ է

Հարգելի՛ հայրենակիցներ, երեկ ես դիմել էի ողջ հանրությանը, առաջարկելով կիրակի օրը՝ այսօր, ակցիա անցկացնել՝ ծաղիկների խոնարհում ու մոմավառություն՝ ի հիշատակ զոհված զինծառայողների։ Ժամը 12:00-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ ծաղիկների խոնարհում, իսկ երեկոյան՝ ժամը 18:00-ին՝ մոմավառության ակցիա անցկացվեց Ազատության հրապարակում։ Ես անչափ շնորհակալ եմ այն սակավատիվ, բայց իսկապես հայրենասեր ու պատասխանատու քաղաքացիներին, ովքեր ամտարբեր չգտնվեցին ու մասնակցեցին այս ակցիաներին։ Նույնը վերաբերում է սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին։

Ցավով եմ նշում, բայց իմ առաջարկին ոչ հասարակական, ոչ էլ քաղաքական ուժերը չարձագանքեցին, որպեսզի իրենց ռեսուրսները տրամադրեին ակցիան լիարժեք իրականացնելու համար։ Բոլորիտ հայտնի պատճառներով ես արդեն չորրորդ տարին է հետապնդվում եմ իշխող Փաշինյանի ռեժիմի կողմից և չեմ կարողանում մուտք գործել Հայաստան, այլապես այնպայման կվերցնեի ինձ վրա ակցիայի լիարժեք իրականացումը, անգամ եթե մի քանի մարդ մասնակցեր։

Վերջին տարիներին ինձ անընդհատ հարցնում եք՝ լավ, ինչու՞մ է պատճառը, որ Հայաստանն ու հայ ազգը հայտնվել են այսքան ծանր վիճակում։ Իրականում պատասխանը մակերեսային է, բայց բոլորը խուսափում են դրանից՝ դա անտարբերությունն է։

Ես ևս մեկ անգամ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր անտարբեր չգտնվեցին իմ առաջարկին։ Աստված պահապան բոլորիս։

Հ.Գ. Նկարի հեղինակն է՝ Նարինէ Ասլանեանը։

Անդրանիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից