Ֆրանսիան կօգնի վերականգնել Ուկրաինան պատերազմական գործողությունների ավարտից հետո․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսում ասել է, որ իր երկիրը կաջակցի Ուկրաինայի վերականգնմանը՝ ռազմական հակամարտությունն ավարտվելուց հետո։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Երբ խոսքը վերաբերում է (Ուկրաինայի) վերակառուցմանը, մենք կօգնենք դրան։ Մենք կօգնենք Ուկրաինային բոլոր ոլորտներում»,- ասել է Մակրոնը։

Ավելի վաղ Politico-ն, հղում անելով ֆրանսիացի պաշտոնյաների աղբյուրներին, հայտնել էր, որ Ֆրանսիան դիտարկում է իր Leclerc հիմնական մարտական ​​տանկերը Ուկրաինային փոխանցելու հարցը, սակայն որոշումը դեռ չի կայացվել։