Ադրբեջանին զենք մատակարարող Պակիստանն ու Թուրքիան ունեն միայն մեկ թիրախ՝ Հայաստանը․ Ռանանջայ Անանդ

Ադրբեջանին զենք մատակարարող Պակիստանն ու Թուրքիան ունեն միայն մեկ թիրախ ՝ Հայաստանը։ Այս մասին թվիթերում գրել է «Հայ-Հնդկական Բարեկամություն» հասարակական կազմակերպության համահիմնադիր և նախագահ Ռանանջայ Անանդը։ 

«Եթե երեք եղբայրներին հաջողվի խախտել Հայաստանի ազգային անվտանգությունն ու ինքնիշխանությունը, ապա դա երկարաժամկետ հեռանկարում կանդրադառնա Հնդկաստանի ազգային անվտանգության վրա»,-գրել է նա։