Պուտինը ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին առաջարկել է գնահատել զարգացման ռազմավարական ուղղությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին առաջարկել է գնահատել մինչև 2025թ. զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացումը և 2023թ. սկսել նոր փաստաթղթերի պատրաստումը, վկայում է նախագահի՝ Կրեմլի կայքում հրապարակված ուղերձը։

«Կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի նպաստենք բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, արդյունաբերական, ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտներում, ինտեգրման հետագա խորացմանը։ Այս առնչությամբ նպատակահարմար ենք համարում միասին գնահատել գործող  «Մինչև 2025 թ. Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» իրականացման ընթացքը և արդեն ընթացիկ տարում սկսել պատրաստել երկարաժամկետ պլանավորման նոր փաստաթղթեր, որոնք կորոշեն ինտեգրացիոն փոխգործակցության հիմնական վեկտորները մինչև 2030 և 2045 թթ.»,- նշվել է ուղերձում։