Գնալով ավելի ենք խորանում խավարի մեջ

Արցախի Հանրապետության պաշտոնաթող ԶՈՒ գնդապետ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջում  գրում է.

«Մինչև 2018-ը և 2018-ից հետո ընկած ժամանակահատվածներում ապրող ու գործող հայերի միջև եղած տարբերությունն ուղիղ համեմատական է մինչև ու հետո ապրող ու գործող հայերի մտածողության միջև եղած տարբերությանը…

Մինչև 2018-ը Մենք ունեինք Երկիր ստեղծող և Երկրով ապրող ժողովուրդ, 2018-ից հետո Մենք ունենք Երկիր չճանաչող և Երկիր քանդող ու, որ շատ դաժան է, իրար միս կրծող տարաբևեռ ցանկությունների տեր հանրույթ…

Մինչև 2018-ը Մենք բազմիցս ենք ունեցել ծանր ու, թերևս, անելանելի թվացող իրավիճակներ, բայց տոկացել և կարողացել ենք հասնել լույսի…

2018-ից հետո Մենք անընդհատ այդ վիճակում ենք, բայց, գնալով՝ ավելի ենք խորանում խավարի մեջ…

Մեր երեկվա և այսօրվա տարբերությունը ոչ թե լույսի և խավարի մեջ է, այլ այն մտածողության, որը մի դեպքում տանում է լույսի, իսկ մեկ այլ դեպքում՝ խավարի…

Այսօր ՄԵՐ մեծամասնությունը խավարային մտածողության կրող է, որովհետև նրա համար լույսը հենց այդ խավարն է…

Հ.գ.-Ի դեպ, քիչ առաջ, մի քանի ժամ տևած հովհարային անջատումից հետո, ես նորից լույս ունեցա…»: