Արցախի պետնախարարը հուսով է, որ միջազգային հանրության ճնշումների շնորհիվ արագ կհաղթահարվի հումանիտար ճգնաժամը

Արցախը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից ստեղծված մարդասիրական աղետին, որն օրեցօր խորանում է: «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն՝ ընդգծելով, որ Արցախն ու արցախցիներն անսասան են իրենց հայրենիքում ապրելու իրենց անքակտելի իրավունքի համար մղվող պայքարում։

«Շնորհակալ եմ միջազգային կազմակերպություններին, տարբեր երկրների խորհրդարաններին, Արցախի ճակատագրին ոչ անտարբեր բոլոր օտարերկրյա պաշտոնյաներին Արցախի ձայնը լսելու, արձագանքելու և հարցը իրենց կողմից բարձրացնելու համար:

Հույս ունեմ, որ նաև միջազգային հանրության շարունակական ճնշումների շնորհիվ Արցախն արագ կհաղթահարի այս ճգնաժամը»,- գրել է Վարդանյանը։