ՊՆ վաշտի կացարանում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով զոհվածներից Մուշեղ Համբարչյանը և Սերգեյ Կևորկովը Մասիս համայնքից էին. քաղաքապետ
Խորը ցավով տեղեկացանք ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների և երեք վիրավորների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:
«Դժբախտ պատահարի պատճառով զոհվել են Մասիս համայնքի Դաշտավան գյուղի բնակիչ Մուշեղ Համբարչյանը և Դարբնիկ գյուղի բնակիչ Սերգեյ Կևորկովը։
Ցավակցում եմ Մ. Համբարչյանի և Ս. Կևորկովի ընտանիքի անդամներին, հարազատներին։ Ուժ ու տոկունություն Ձեզ։
Վշտակցում եմ նաև բոլոր զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին։
Շուտափույթ ապաքինում վիրավորներին։
Փառք ու խոնարհում»,- գրել է նա: