Ռուբեն Վարդանյանը ցավակցել է զորմասի հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ցավակցել է զորմասի հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին։

«Խորը ցավով տեղեկացա այս գիշեր Գեղարքունիքի մարզում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած սարսափելի ողբերգության մասին, որի հետևանքով ունենք ցավալի կորուստներ։ Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, կիսում եմ նրանց վիշտը»,- գրել է նա ֆեյսբուքում։