Դավիթ Բաբայանը նշանակվել է ԱՀ նախագահի խորհրդական-ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ

ԱՀ նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական -Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ, այսօր նշանակվել եմ Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական – Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։

Շարունակելու ենք ծառայել մեր պետությանն ու ժողովրդին.

Այսօր կամ վաղը ուղիղ եթեր եմ գնալու Facebook սոցիալական ցանցում։ Կոնկրետ ժամը կհայտնեմ հեռարձակումից կես ժամ առաջ։ Կանդրադառնանք Արցախում տիրող իրավիճակին, մեր գործողություններին ու քայլերին»,- իր գրառման մեջ նշել է Բաբայանը։