Իրավիճակը կրիտիկական է. Կլիչկոն չի բացառել Կիևի էներգետիկ համակարգի փլուզումը

Ուկրաինայի մայրաքաղաքի էներգետիկ համակարգը կարող է խափանվել ցանկացած պահի, հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ։

Նրա խոսքով՝ Կիևում էներգառեսուրսների պակասը կազմում է 30%։

«Մենք չենք խոսում փլուզման մասին, բայց դա կարող է տեղի ունենալ ամեն վայրկյան»,- նշել է Կլիչկոն:

Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետն ընդգծել է, որ «իրավիճակը կրիտիկական է»։