Ապաքինված մեկ արցախցի Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձել է Արցախ

Բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխված արցախցիներից մեկը համապատասխան բուժումը ստանալուց հետո Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձել է Արցախ։ Այս մասին հայտնել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման  ծրագրի ղեկավար Զառա Ամատունին։

«Օրերս ապաքինված մեկ արցախցի երկու ուղեցողների հետ վերադարձել է Արցախ։ Ապաքինված հիվանդներին Արցախ տեղափոխելու գործընթացը ևս նույն կերպ է գործում։ Այսինքն՝ պետք է լինի դիմումը վերադառնալու մասին, և ըստ այդմ՝ մենք առաջարկում ենք մեր միջնորդությունը, կողմերի հետ համաձայնացնում և աջակցում»,- նշեց Ամատունին։

Նշենք, որ մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 28 հիվանդ։

Թշնամու կողմից Արցախի շրջափակումը շարունակվում է։