Բնապահպանների գունդը համալրել է հատուկջոկատայինը․ Ալեն Ղուլյանը նույնացրել է

Արցախցի Ալեն Ղուլյանը արձանագրել է Շուշի-Քարին Տակ հատվածում ադրբեջանցի «բնապահպանների» գնդի համալրման մասին։

«Շուշի-Քարին Տակ խաչմերուկում հայտնվել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության 052 բրիգադի վետերանները։

Ենթասպա Աֆիեդին Ալիև՝ անձնական համարը ω օմեգա 1651․․․

Մեկնաբանություններում տեղադրում եմ լուսանկար, որտեղ այս տխրահռչակ կերպարը ռազմական հանցագործ Էլնուր Ֆարզալիևի հետ է (աջ կողմում): Բոլոր նրանց համար, ովքեր անտեղյակ են, նշենք, որ Ֆարզալիևը ռազմական հանցագործ է, նա է 2016-ի ապրիլին գլխատել Արցախի հերոս Քյարամ Սլոյանին»,-գրել է Ալեն Ղուլյանը։