Երևան են հասել ևս 156 նոր ավտոբուսներ

Երևան են ժամանել Zhong Tong մակնիշի 120 և MAN մակնիշի 36 ավտոբուս։Այս մասին այսօր քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանը։

Նշենք, որ ավտոբուսները Երևան են եկել խմբաքանակներով։ Քաղաքապետարանի տվյալներով` Երևանի հասարակական տրանսպորտը մինչև 2023 թվականի գարուն կթարմացվի 90% – ով։ Նախատեսվում է ձեռք բերել 165 նոր ավտոբուս, որոնցից 87-ը կլինի 12 մետրանոց MAN ավտոբուս։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի 10 վարորդներ դեկտեմբերի 5–ին մեկնել էին Գերմանիա ` 12-օրյա վերապատրաստում անցնելու։