Պետքարտուղարության ներկայացուցիչը չի մեկնաբանել ՀՀ-ի ու ՌԴ-ի հարաբերություններում զարգացումները

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի ՀԱՊԿ-ի զորավարժությունների անցկացման չեղարկելու մասին Երևանի որոշումն ու հայ-ռուսական զարգացումները: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայն-ը։

Հունվարի 12-ի ճեպազրույցին տեղի է ունեցել հետևյալ հարցուպատասխանը.

Հարց՝ «Հայաստանը հրաժարվել է հյուրընկալել Ռուսաստանի գլխավորած զորավարժությունները: Նախկինում լսել էինք նաև, որ հայ պաշտոնյաները խոսում էին այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը փորձում իրենց ներքաշել Բելառուս-Ռուսաստան դաշինքի մեջ։ Ձեր տպավորությամբ՝ արդյո՞ք, դա այն է, ինչ փորձում է անել Հարավային Կովկասում Ռուսաստանը: Նման փաստարկներ լսել ենք նաև Ադրբեջանից։

Նեդ Փրայս՝ «Ես կցանկանայի հարցը վերահասցեագրել Հայաստանի կառավարությանը, որպեսզի նրանք խոսեն այս հարցի կապակցությամբ իրենց դիրքորոշման մասին»: