«Վերելք»․ Ինչո՞ւ Արցախում պարեն չկա (տեսանյութ)
Արցախի բնակիչ Սերգեյ Համբարձումյանը գրում է՝
«ԱՀ-ում առաջնային խնդիրներից է պարենային անվտանգությունը:
Արցախը պետք է դառնա ինքնաբավ, դրա համար մենք բնությունից ստացել ենք բերրի հող, իսկ աշխատասեր ժողովրդի պակաս չկա….
- Այսօր ժողավրդին համախմբելու ձևերից մեկը պետք է լինի՝ հանրօգուտ աշխատանքի միջոցով հողերի մաքրումը ու մշակումը։
- ԱՀ-ում մեկ շնչին ընկնող գյուղատնտեսական հողերը ավելի է տարածաշրջանի բոլոր պետությունների ցուցիչից։
- ԱՀ-ում անհապաղ պետք է գյուղատնտեսական ոլորտի զարգացման համար մասնագետների կողմից մշակվի ռեֆորմ:
- Պետք է համայնք-համայնք գույքագրվեն բոլոր մշակվող ու չմշակվող հողերը, լինի դա տնամերձ, այգի, ջերմոց, վարելահող:
- Չմշակվող հողերի սեփականատերերի հետ պետք է կնքել պայմանագրեր, և այդ հողերը ժամանակավոր տրամադրել փախստական դարձած մարդկանց, պայմանով, որ հողը պարտադիր պետք է մշակվի, սրանով փախստական դարձած մարդիկ կունենան զբաղմունք։
- Պետք է շարժվենք պլանային տնտեսության սկզբունքով: Յուրաքանչյուր գյուղացի հստակ պետք է իմանա, թե ինքը ինչ մշակաբույսի մշակությամբ պետք է զբաղվի։
- Պետությունը պարտավոր է ժամ առաջ մտածի ու հոգա որակյալ սերմեր ներկրելու մասին։
- Գյուղնախարարության և շրջվարչակազմերի աշխատակիցները օր ու գիշեր պետք է կապի մեջ լինեն գյուղատնտեսությամբ զբաղվողների հետ, իսկ անհրաժեշտության դեպքում գիշերներ մնան գյուղերում՝ այս ամենը կազմակերպելու և գլուխ բերելու համար:
- Նույն սկզբունքով պետք է ուշադրություն դարձվի նաև անասնապահության վրա….
Հ.Գ. Տեղերը և ձևերը կասենք…»։
Կարելի՞ էր այս ամենն անել 2020-ի նոյեմբերից։ Կարելի էր։ Իսկ ինչո՞ւ չարվեց, և հիմա Արցախում պարենի ճգնաժամ է։ «Վերելքի» այս թողարկման ժամանակ ներկայացվում է այս հարցերի պատասխանների մի տարբերակ։
Մանրամասները՝ տեսանյութում
Հաղորդման ժամանակ հնչած տեսակետներին կարող եք արձագանքել այստեղ՝ https://www.facebook.com/groups/738623576474779