Փաշինյանի բացարձակ սուտն ու բացարձակ ճշմարտությունը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Գառնիկ Իսագուլյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի չորս ժամանոց ասուլիսին հնչեցրած հայտարարություններին, որոնք հակասում են նրա կողմից արված բազում այլ հայտարարությունների, շեշտեց, որ Փաշինյանին լսողը պիտի նկատի ունենա, որ ինքը ելնում է կոնկրետ շահերից, և տվյալ պահին ինչ պետք է՝ դա էլ փորձում է հրամցնել հասարակությանը՝ նույն երևույթը ինքը կարող է հազար գույնով ներկայացնել՝ կախված նրանից, թե այդ պահին որ գույնն է ավելի հաճելի հանրության համար։ Այս ասուլիսին չպետք է իմիջայլոց մոտենալ և անցնել, ինչ ասել է՝ ծայրից ծայր սուտ է, որևէ կետ չկա, որ համապատասխանի իրականությանը։

Մանրամասները՝ տեսանյութում