Իրանի հետախուզական ծառայությունը ձերբակալել է «Մոսադի» 13 անդամի

Իրանի հետախուզական ծառայությունները ձերբակալել են Իսրայելի «Մոսադ» արտաքին հետախուզական ծառայության ևս երկու օպերատիվ խմբերի անդամների: 2022 թ.-ի դեկտեմբերին բացահայտվել էր չորս օպերատիվ խումբ։ Տեղեկացում է գործակալությունը:

«Դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 22-ին նախարարությունը հայտարարել է «Մոսադ» լրտեսական կազմակերպության չորս օպերատիվ խմբերի բացահայտման մասին: Նախօրեին բացահայտված օպերատիվ խմբերի թիվը հասել է վեցի», – հաղորդել է Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը: Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 13 մարդ, որոնք գտնվում էին Իսլամական Հանրապետությունում։

Օպերատիվ խմբերին Instagram-ի և WhatsApp-ի միջոցով հրամաններ են տրվել եվրոպական երկրներից մեկի տարածքից։ Գերատեսչության վարկածով՝ օպերատիվ խմբերը պետք է «օգտվեին վերջերս երկրի որոշ շրջաններում տեղի ունեցած  անկարգություններից, որպեսզի մահափորձ կատարեին ռազմական գերատեսչության պաշտոնյաներից մեկի դեմ, մի շարք դիվերսիաներ իրականացնեին խոշոր քաղաքներում և խոշոր չափերի պայթուցիկ սարքեր փոխադրեին Իսլամական Հանրապետության հարավային սահմաններից»։

Դեկտեմբերի 22-ին Իրանի անվտանգության ուժերը բացահայտել էին իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության չորս օպերատիվ խմբերի, որոնց խմբերի բոլոր անդամներին ձերբակալել են։ Նոյեմբերի 16-ին FARS գործակալությունը տեղեկացրել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) աշխատակիցները երկրի հարավ-արևելքում գտնվող Քերման քաղաքում ձերբակալել են Իսրայելի օգտին լրտեսության մեջ կասկածվողի: Հոկտեմբերի 24-ին գործակալությունը հայտնել էր, որ Իրանի Արևմտյան Ադրբեջանի նահանգում (հանրապետության հյուսիս-արևմուտք) 10 մարդ է ձերբակալվել Իսրայելի հետ համագործակցելու մեղադրանքով: