Ասկերանում գործող խանութներին ձեթը կառաքվի այսօր

ԱՀ ԳԳԱ հիմնադրամը տեղեկացնում է, որ Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա են հետևյալ ապրանքատեսակները.
▪շաքարավազ
▪ձեթ
▪մակարոնեղեն։

«Ասկերան քաղաքում գործող խանութներին ձեթը կառաքվի հունվարի 9-ին։
Ստեփանակերտում և շրջաններում  գործող առևտրի կետերին, որտեղ դեռևս առաքում չի կատարվել` նշված ապրանքատեսակների առաքում կիրականացվի այսօր և վաղը։
Հրուշակեղենի արտադրամասերին շաքարավազի առաքումը ևս կիրականացվի այսօրվա և վաղվա ընթացքում։
Սիրելի հայրենակիցներ խնդրում և հորդորում ենք` իրավիճակին մոտենալ ըմբռնումով, խուճապի չմատնվել և ավելորդ գնումներ չկատարել»,-նախօրեին հայտարարել են ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից։