Իրանն ամենամյա լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

Իրանի հարավում և հարավ-արևելքում մեկնարկում են ամենամյա լայնածավալ զորավարժությունները։

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի համակարգողի տեղակալ, փոխծովակալ Հաբիբոլա Սայարին ասել է, որ ամենամյա զորավարժությունները կանցկացվեն Ջասկի շրջանում, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ զորավարժությունները ուղղված են զորքերի մարտունակության բարձրացմանը, որոնց կազմում են հետևակային, զրահատանկային, ցամաքային զորքերի մեքենայացված ստորաբաժանումներ, սուզանավեր, նավեր և բանակային նավատորմի ռեյնջերներ՝ ռազմավարական կործանիչներով։

Նա ասել է, որ կտեղակայվեն ռազմաօդային ուժերի ռազմավարական ռմբակոծիչներ։

Սայարին նշել է, որ զորավարժությունները տարածաշրջանային միասնության ազդանշան կուղարկեն տարածաշրջանի երկրներին՝ հավելելով, որ «Արևմտյան Ասիայի տարածաշրջանում անվտանգության հնարավոր է հասնել, եթե ապավինենք տարածաշրջանի երկրների ուժին և միասնությանը՝ առանց արտաքին ուժերի ներկայության»: «Պատմությունը ցույց է տալիս, որ օտար երկրները արևմտյան Ասիայի տարածաշրջան ոչինչ չեն բերել, բացի անապահովությունից, պատերազմից և օկուպացիայից», – ասել է նա: