Երևանը և Բաքուն են դինամիկա հաղորդում շփումներին և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը. Լավրով

Երևանը և Բաքուն դինամիկա են հաղորդում շփումներին և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք առաջիկա ամիսներին Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր, և արդյո՞ք դրանում կորոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։

Նա տրամաբանական է համարել հարցն ուղղել բանակցող կողմերին, այսինքն՝ Բաքվին և Երևանին։

«Հենց նրանք են դինամիկա հաղորդում շփումներին և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը։ Ռուսաստանը, որին և Ադրբեջանի, և Հայաստանի հետ կապում են ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունները, համակողմանի աջակցություն է ցուցաբերում այդ գործընթացին՝ այն ձևով և ծավալներով, որոնցով շահագրգռված են մեր ադրբեջանցի և հայ բարեկամները»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։