Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ԼՂ ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում եմ կայացրել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, որի խնդիրը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելը և անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ»,- կառավարության նիստում ասաց Ն․ Փաշինյանը, նշելով, որ աշխատանքային խմբում կընդգրկվեն նաև Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: