Ֆրանսիացիները սկսել են վառելափայտի կտրոններ թողարկել էներգիայի թանկացման պատճառով. Ouest France
Ֆրանսիացիները, որոնք իրենց տները տաքացնում են փայտով, սկսել են ստանալ 50-200 եվրոյի կտրոն՝ պայմանավորված եկամուտով, գրում է Ouest France-ը։
«Այդ միջոցը ձեռնարկվել է կառավարության կողմից՝ օգնելու ֆրանսիական տնային տնտեսություններին հաղթահարել էլեկտրաէներգիայի ծախսերի կտրուկ աճը»,- նշվում է հոդվածում։
Վճարվող օգնության չափը հաշվարկվում է դիմողների եկամուտներին և նրանց ընտանեկան կարգավիճակին համապատասխան, ասվում է հրապարակման մեջ։
«Ավելի բարձր եկամուտների դեպքում կտրվի 100 եվրո արժողությամբ վաուչեր։ Միայն հարուստ կամ շատ հարուստ ընտանիքները չեն կարող օգտվել այս հնարավորությունից»,- հստակեցնում է Ouest France-ը:
Ըստ Ֆրանսիայի իշխանությունների՝ կտրոններ կստանան այն տնային տնտեսությունների մոտ 70%-ը (մոտ 2,6 մլն), որոնք վառելափայտ են օգտագործում որպես վառելիք։