Մոսկվան դադարեցնում է նավթի մատակարարումն այն երկրներին, որոնք ռուսական նավթի գնի առավելագույն սահմանաչափ են կիրառել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է հատուկ միջոցների մասին հրամանագիրը՝ ի պատասխան որոշ պետությունների կողմից նավթի և նավթամթերքների սահմանային գների ներդրմանը:

Ինչպես հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, համապատասխան փաստաթուղթը հրապարակված է ՌԴ իրավական տեղեկատվության պորտալում։

Փաստաթուղթը արգելում է առաքումները, եթե պայմանագրերում ուղղակիորեն կամ անուղղակիորեն նշված է արժեքների առավելագույն շեմերը:

Նավթի մատակարարման արգելքը՝ գնային  առավելագույն շեմի դեպքում,  ուժի մեջ է մտնելու 2023 թվականի փետրվարի 1-ից և գործելու է մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը։ Նավթամթերքի մատակարարման արգելքի ժամկետը կորոշի կառավարությունը։

Ըստ հաղորդագրության՝ նախագահը կարող է տալ գնային առավելագույն շեմով արգելված նավթի և նավթամթերքի մատակարարման հատուկ թույլտվություն: