Իրանի նախագահը դատապարտել է Արևմուտքի և ԱՄՆ-ի կեղծավոր մոտեցումը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին դատապարտել է Արևմուտքի և ԱՄՆ-ի կեղծավոր մոտեցումը՝ ասելով, որ նրանք պահանջում են Իրանի հետ բանակցությունների անցկացում՝ փորձելով Իսլամական Հանրապետությունը որպես թույլ պետություն ներկայացնել, հաղորդում է Tasnim-ը:

Նրա խոսքով, մինչ արևմտյան երկրները և մասնավորապես  ԱՄՆ-ը իրենց քարոզչական արշավում փորձում են Իսլամական Հանրապետությանը ներկայացնել որպես թույլ և վերացող պետություն, նրանք տարբեր ուղիներով Իրանին հրավիրում են բանակցությունների և  շեշտում, որ նրանք Իսլամական Հանրապետությունը տապալելու ծրագրեր չունեն:

«Այսօր մեր ազգը միասնական է, համերաշխ և ամբողջական։ Թշնամիները պետք է իմանան, որ երբեք չեն կարողանա ոչնչացնել նման համերաշխությունն ու միասնությունը»,- նշել է նա։