Ծնվել է 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած Նարեկ Մանուկյանի եղբայրը

Ծնվել է 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող՝ Արարատ բնակավայրից 22-ամյա Նարեկ Մանուկյանի եղբայրը։

Այդ մասին հայտնում են ՀՀ Արարատի մարզպետարանից:

Փոքրիկին հիվանդանոց տեսակցելու է գնացել Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը։

Մարզպետի տեղակալը շնորհավորել է փոքրիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ՝ մաղթելով նրան առողջ և խաղաղ մանկություն։

«Գովելի է, որ վերջին տարիների փորձություններից հետո կարողացել եք մեր հայրենիքին ևս մեկ արու զավակ պարգևել։ Այո, մենք պետք է հաղթենք նաև շատ զավակներ ունենալով, նրանց հայրենասեր մեծացնելով։ Աստված պահապան ձեզ»,- ասել է Վլադիմիր Խաչատրյանը։

Ազատ Մանուկյանն ու Սոֆյա Հակոբյանն իրենց նորածին որդուն անվանակոչել են Արեգ։ Փոքրիկն ընտանիքի երրորդ զավակն է։

Ծնողները նշում են՝ փոքրիկ Արեգի համար անելու այն ամենը, ինչ չհասցրին անել իրենց ավագ որդու համար։