Մեկ գիշերում ժողովրդի թիկունքում Նիկոլը կստորագրի «խաղաղության պայմանագիրը» (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը բանակցային գործընթացի մասնագետ Արթուր Մարտիրոսյանն է:

Արթուր Մարտիրոսյանը, մասնավորաբար ասել է․

  • Փակելով Բերձորի միջանցքը՝ Ալիևն ուզում է ապացուցել, որ ուժն իր կողմն է, և ինքն ի վիճակի է պարտադրել իր կամքը։ Ալիևը մեզ ասում է՝ ում ուզում եք դիմել՝ ՄԱԿ-ին, ՄԻԵԴ-ի, միևնույն է, իր կամքն է լինելու։ Եվ եթե մեկ անգամ նրան հաջողվի դա իրականացնել, ապա մշտապես իր կամքն է պարտադրելու։
  • Մենք մտել ենք կամքերի մրցակցության դաշտ, սա մեր կամքի դրսևորման վերջին փորձառությունն է․ արդյոք որպես քաղաքական ազգ կդրսևորե՞նք քաղաքական կամք, թե ոչ։ Եթե չունենք այդ կամքը, ուրեմն զիջելու ենք, պարտվելու ենք, Արցախն ու Հայաստանն էլ դառնալու է մի տարածք, որտեղ ամեն երկիր մեզ պարտադրելու է իր կամքը։
  • Ալիևը շատ լավ հաշվարկել է՝ Արևմուտքը ունի շահեր Ադրբեջանում, և դա միայն նավթագազային շահերը չեն, ինչն արդեն իսկ բացահայտ է, կան նաև շահեր Իրանի դեմ։ Արևմուտքը չի անելու մի բան, ինչը կվնասի տարածաշևջանային իր շահերին։ Եվ Ալիևը դա շատ լավ է հասկացել։
  • Ալիևը ընտրեց բնապահպանական թեման, նրա մոտ աշխատող քաղտեխնոլոգները հուշել էին, որ դա ընկալելի կլինի Արևմուտքում։
  • Ալիևի նպատակն է՝ հայերի ձեռքով դուրս բերել ռուս խաղաղապահներին տարածաշրջանից։ Եվ նա դրան հասնում է։ Ալիևը լավ է հասկանում, որ Փաշինյանը իշխանությունը պահելու համար ուզում է գտնել մեղավոր կողմի, ինչը հիմա Ռուսաստանն է, ում մեղադրում են պարտավորությունները չկատարելու մեջ։
  • Նորից դաշտ է մտնում մեղավորների խաղը։ Ալիևի հաջողությունն է, որ նա Փաշինյանին մտցրեց կեղծ այլընտրանքային խաղի մեջ, իսկ դա հետևյալն է․ Փաշինյանը գնում էր Բրյուսել ու ասում, եթե դուք մեր շահերը կպաշտպանեք, մենք ձեզ հետ կհամագործակցենք, հետո գնում էր Մոսկվա ու ասում ՝ մենք ձեր տարբերակով կշարժվենք, իսկ եթե չանեք՝ կգնանք Վաշինգտոն, Բրյուսել։ Սա կեղծ խաղ է, որովհետև հիմնված է այն կեղծ առասպելի վրա, թե կեղծ արժեքների համար միջազգային հանրությունը պարտադրելու է Ալիևին անել այն, ինչ մենք ենք ուզում։ Չկա նման բան։
  • ՄԱԿ-ի առաջ ցույցեր իրականացնելը, ազգովին հացադուլ հայտարարելը չի աշխատելու, դա չի օգնելու։ Մեզ թվում է, թե զոհի, թույլի հոգեբանությամբ ինչ-որ բան կարող ենք փոխել։ Եթե ուզում ենք ինչ-որ բան փոխվի, պետք է պարտադրել Ալիևին, իսկ դա լինելու է միայն մեր կամքը ցուցաբերելով, երբ Ալիևը կհասկանա, որ իր ընտրած ռազմավարությունն իրեն բերում կարուստներ։
  • Ի՞նչ է անելու ՄԱԿ-ը՝ ոչ մի բան։ Եթե դա չենք հասկացել, ուրեմն չենք հասկացել այն, որ ինչ ստեղծվել էր Յալթայում 1945 թվականից հետո, այդ միջազգային համակարգն արդեն չի գործում։ Եթե դա չենք հասկացել՝ ժամանակ ենք կորցնում, էներգիա ենք վատնում։
  • Այն, ինչ այսօր անում է Փաշինյանի իշխանությունը՝ դա բխում է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից։
  • Փաշինյանը օգտագործելու է իր համար բոլոր ծանոթ խաղերը, այն ամենը՝ ինչ նա անում էր լրագրող եղած ժամանակ։ Իսկ ինչո՞վ էր զբաղված նա որպես լրագրող՝ մանր շանտաժով․․․ Այսօր նույնպիսի քայլեր է նա անում ռուսների դեմ․ ասում է՝ եթե չանեք այն, ինչ ես պահաջում եմ, ուրեմն ՀՀ-ում շատ լուրջ հակառուսական թեմա է բացվում, և դուք ՀՀ-ն կորցելու եք։ Նա նման շանտաժով փորձում է ազդել ռուսների դեմ։ Իսկ ռուսները ասում են՝ գուցե մենք ժամանակավորապես կորցնենք մեր դիրքերը Հայաստանում, ապա հայ ժողովուրդը կկորցնի իր պետականությունը․․․․

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։