Ստեփանակերտի հանրահավաքին 60-70 հազար մարդ է մասնակցել. Արտակ Բեգլարյան
Տարբեր փորձագետների կարծիքով՝ ցույցին մասնակցել է 60-ից 70 հազար մարդ։
Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքին։
«Թող Ալիևի ռեժիմը և ադրբեջանական հասարակությունն իրենց հարց տան՝ ինչպե՞ս է այսքան մարդ հավաքվել շրջափակման տակ, եթե, ըստ նրանց, Արցախում նույնիսկ 40 հազար մարդ չկա», – նշել է Բեգլարյանը:
Արդեն 14 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։