Պուտինն Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկվել են մի շարք ակտուալ թեմաներ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը Telegram-յան ալիքը։

Զրուցակիցները բարձրացրել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը։

«Անդրադարձ է կատարվել նաևւ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերին՝ կապված, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ նախագահը Ալիևին շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ, որը դեկտեմբերի 24-ին դարձել է 61 տարեկան։