Մակրոնն Ալիևին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժվել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, հաղորդում է Ելիսեյան պալատը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հեռախոսազրույցների ընթացքում Մակրոնը Ալիևին հայտնել է Հարավային Կովկասում լարվածության սրման հետ կապված իր խիստ անհանգստությունը և կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժվել Լաչինի միջանցքով»,- ասված է հաղորդագրության մեջ։