Համաձայնեցվում են նախարարների մակարդակով «3+3» ձևաչափով նոր շփումներ. Սերգեյ Լավրով

Մոսկվայում հանդիպել են ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը։ Հանդիպմանը հաջորդած ասուլիսին Լավրովը հայտարարել է.

«Կողմերը համաձայնեցնում են «3+3» (Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան) ձևաչափով՝ նախարարների մակարդակով, նոր հանդիպում՝ նվիրված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման խնդիրներին»։