Արցախում առևտրով զբաղվող ձեռնարկություններին կտրամադրվի առավելագույնը 50 կգ հնդկաձավար

ԱՀ ԳԳԱ հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնադրամը պատրաստ է սննդամթերքի առևտրով զբաղվող ձեռնարկություններին տրամադրել հնդկաձավար՝ առավելագույնը 50 կգ, լրացնելու ստեղծված իրավիճակով պայմանավորված վաճառքի ենթակա և բնակչության կողմից սպառվող հնդկաձավարի պակասը:

Տնտեսվարողները հնդկաձավարը կարող են ձեռք բերել կիլոգրամը 610 դրամով:

Ցանկացողները կարող են դիմել ԱՀ ԳԳԱ հիմնադրամ՝ իրենց հետ ունենալով ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերը:

Արդեն 12-րդ օրն է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: