Ցավոք սրտի, մի քանի մարդ մահացել է և մարմինները չենք կարողանում Արցախ տեղափոխել. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ուղիղ եթերում պատմեց իր և հայտնի մի գործարարի զրույցից։

«Երևանից երեկ մի հայտնի բիզնեսմեն զանգեց, հարցրեց՝ ո՞նց եք, ո՞նց չեք։ Ասում եմ՝ ոչինչ, ասում է՝ երբ ես գալու Երևան, 25-26-ին կլինե՞ս Երևանում: Ասում եմ՝ չես հասկանում, որ մենք բլոկադայի մեջ ենք, ասում է՝ հա արի-գնա:

Մյուս ընկերս զանգեց, ասում է՝շատ վատ եմ զգում, որ չեմ կարողանում ինչ-որ ձևով օգնեմ: Ես ասացի՝ ես հիմա ամենաերջանիկ մարդն եմ, ես 54 տարեկան լինելով, երջանիկ և հաջողակ գործարար լինելով, հայր և ամուսին, որդի երևի լինելով, ես ամենաերջանիկ օրերն եմ ապրում: Ես աշխատում եմ իմ ազգի համար, իմ գիտելիքները, փորձը ներդնում, ինչ ունեմ, դրել եմ, և ամենակարևորը ինչպես անել, որ իմ հայրենիքը մնա անկախ, ուժեղ այս պատմական ժամանակաշրջանում: Մենք անում ենք շատ կարևոր բան ոչ միայն մեզ համար, այլև ապագա սերդնի համար»,-ասաց նա: