Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում. իրավիճակը՝ ճանապարհներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Սյունիքի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:

Արմավիրի մարզում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Աշտարակի և Թալինի տարածաշրջաններում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։