Ադրբեջանը սրանով չի սահմանափակվի, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի և հակազդեցության

Ադրբեջանը և Թուրքիան Արցախի ճանապարհը փակելով ուղիղ շանտաժի են ենթարկում Հայաստանին։

Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանն օգտագործում է իր պահուստային վերջին լծակները, ամենավտանգավոր լծակները, որպեսզի ստանա , այսպես ասած, զանգեզուրյան միջանցքը։

Թուրքիան իր հարաբերությունները Հայաստանի հետ կարգավորելու համար նախապայման էր դրել, որ նախ պետք է մենք մեր հարաբերությունները կարգավորենք Ադրբեջանի հետ։ Ասել է թե, պետք է Հայաստանը շարժվեր այնպես, ինչպես Ադրեբջանն էր ցանկանում։

Մեծ հաշվով չեղավ դա։ Գործի դրվեց հաջորդ պլանը, լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որի նպատակն էր շատ կարճ ժամանակում, ժամերի ընթացքում խոշոր բնակավայր գրավելը, որը, ի պատիվ Հայոց բանակի սպայի և զինվորի, չիրագրոծվեց։

Այս պլանը ևս չաշխատեց։

Անցավ շանտաժի։ Սեղմում է Արցախի օղակը՝ ճնշում գործադրելով Հայաստանի վրա, որ ստանա իր ուզածը։

Այստեղ մենք խնդիր ունենք հարցը միջազգայնացնելու գործում։ Ադրբեջանը հույսը դրել է բացառապես ժամանակի վրա՝ վստահ լինելով, որ իրեն ոչ մեկ չի կարող ճնշել, որպեսզի բացի միջանցքը։

Ադրբեջանը սրանով չի սահմանափակվի, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի և հակազդեցության։

 

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից