ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 12:00-13:50-ը կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին տեղեկանում է ՀՀ ՊՆ-ից: