Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Աբդոլահիանի հետ

Թուրքիայի արտգործնախարար Մևլույթ Չավուշօղլուն հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի ԱԳՆ-ից։
Դիվանագիտության ղեկավարները քննարկել են փոխայցելությունների նախապատրաստական աշխատանքները, մտքեր փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջ։
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու լուծել տարածաշրջանային վեճերը և հաստատել խաղաղություն և անվտանգություն տարածաշրջանում։

Մևլույթ Չավուշօղլուն իր հերթին նշել է, որ Թուրքիան գոհ է Իրանի հետ զարգացող հարաբերություններից՝ նշելով, որ Թեհրանի և Անկարայի միջև կապերի ընդլայնումը կօգնի ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։
Նա նաև Իրանի հետ տարածաշրջանային համագործակցության խթանումը որակել է որպես «խիստ կառուցողական» և ողջունել երկու հարևանների բարձրաստիճան պաշտոնյաների շփումները։