Քանի կա Նիկոլը՝ չեն լինի Արցախն ու Հայաստանը, չի լինի Նիկոլը՝ կլինեն Արցախն ու Հայաստանը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ խորհրդի անդամ, մեդիափորձագետ Հայկ Դերզյանը։

Երկու օր է՝ ադրբեջանցի սադրիչները բանապահպանների անվան տակ փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը՝ շրջափակելով ամբողջ Արցախը և մարդասիրական աղետի առաջ կանգնեցնելով արցախահայերին։ Ամբողջ հայ ժողովուրդը, շունչները պահած, սպասում են ճանապարհների ապաշրջափակմանը, մինչդեռ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Հայկ Դերզյանն անդրադառնալով այս թեմային՝ ասաց, որ ՀՀ իշխանությունները միաձայն պնդում են, թե այդ միջադեպի հետ կապված իրենք անելիքներ չունեն, ռուս խաղաղապահների իրավասության տակ է արցախցիների անվտանգությունը, հետևաբար նրանք էլ պետք է բացեն ճանապարհը։ Հաղորդման հյուրն ասաց, որ որքան էլ դավաճան ենք համարում այս իշխանություններին, նրանց հետագա քայլերն ավելի ու ավելի են վրդովեցնում, ավելի ու ավելի սոսկալի են ու հայատյաց։ Հետևաբար պարզ է, որ Արցախը ճգնաժամի առաջ կանգնեցրած քպ-ականները հիմա պետք է իրենց ձեռքերը լվանան՝ Արցախն ավելի խոցելի դարձնելու և իրենց ադրբեջանցի տերերի հանձնարարությունները կատարելու համար։

Ինչ վերաբերում է միջազգային արձագանքներին՝ Հայկ Դերզյանն ասաց, որ Հայաստանը նրանցից որևէ գործուն քայլ չի կարող ակնկալել, քանի որ Ադրբեջանը իրենց համար այսօր ընդունելի պետություն է և Արևմուտքը կախվածության մեջ է Ադրբեջանից, բնական է, որ հայտարարություններից այն կողմ նրանց միջամտությունը չի անցնի։ Մինչդեռ օրերս ԵՄ-ն ուժեղացրեց Իրանի նկատմամբ իր պատժամիջոցները։ Բայց Ադրբեջանի նկատմամբ որևէ պատժամիջոց չի կիրառվում։ Հայաստանը պետք է իր ուժերին ապավինի, բայց ցավոք իրականությունն այն է, որ քանի կան այս իշխանությունները, Հայաստանն անկարող է որևէ բան փոխել իր ընթացքի մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում